ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Թիրախը Ռուսաստանի հավաքականն է

Թիրախը Ռուսաստանի հավաքականն է
21.11.2017 | 13:18

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան, ռուսական ֆուտբոլում դոպինգի օգտագործման վերաբերյալ լրացուցիչ տվյալներ ստանալու համար, փնտրում է Գրիգորի Ռոդչենկովին: Սա այն մարդն է, որը ժամանակին գլխավորել է մոսկովյան հակադոպինգային լաբորատորիան, իսկ վերջին տարիներին, Ռուսաստանից փախչելուց հետո, Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) համար դարձել է արժեքավոր լրտու և անասելի վնաս բերել ռուսական սպորտին առհասարակ: Ռոդչենկովի փնտրտուքի կապակցությամբ խոսքը մասնավորապես վերաբերում է Մակլարենի զեկույցում հիշատակված 34 ֆուտբոլիստների մասին տվյալներ ստանալուն, որոնք կասկածվել են դեռևս բրազիլական մունդիալից առաջ, սակայն կասկածներն այն ժամանակ արագորեն փարատվել էին: Գաղտնիք չէ, որ աշխարհի 2018 թվականի անցկացման վայրին առնչվող հարցում Ռուսաստանին պարտվելուց հետո Անգլիան դադար չի առնում ու ամեն կերպ փորձում է ձախողել առաջնության անցկացումը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ